Հոնկոնգում ոստիկանությունը վերջին երեք օրվա ընթացքում անկարգությունների 310 մասնակիցների է ձերբակալել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով South China Morning Post թերթը։
Երիտասարդ ցուցարարները բողոքի ակցիաներ են կազմակերպել քաղաքի տուրիստական շրջաններում գտնվող առևտրի կենտրոններում։ Նրանցից ոմանք իրենց հանգիստ են պահել, մյուսները փորձել են անկարգություններ կազմակերպել։
Ոստիկանները ցուցարարների խմբերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե մահակներ։
Հիշեցնենք, որ ամռան սկզբին Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու տեղական իշխանությունների մտադրության դեմ, որը թույլ է տալիս հանցագործներին հանձնել Չինաստանին: Չնայած օրենսդրական այս նախաձեռնության հետկանչին ՝ ընդդիմության կողմնակիցները շարունակել են հակակառավարական ելույթները։ Դրանք պարբերաբար ուղեկցվում են ճանապարհների արգելափակմամբ, բռնությամբ, հրկիզումներով և վանդալիզմի գործողություններով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







