«Երկու շաբաթվա ընթացքում (2019 թվականի դեկտեմբերի 12-25) Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրենց տները լքել են ավելի քան 235 հազար սիրիացիներ»-, հայտնում է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
ՌԴ-ում ուշադրություն են հրավիրել Սիրիայի հյուսիսարևմտյան իրավիճակի վատթարացման վրա ՝ Բաշար Ասադի և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարձակումների ֆոնին:
Նշվում է, որ բնակչությունը լքում է Իդլիբի հարավը, հատկապես Մաարաթ էն Նուման քաղաքը և նրա շրջակայքը՝ վերահաստատվելով հյուսիսում։
Ըստ աղբյուրի՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում դեէսկալացիայի գոտու հարավային հատվածում զոհվել է 86 խաղաղ բնակիչ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







