Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:13

[Լուսանկարներ] Ալեքսիս Օհանյանը հրապարակել է իր հայ պապիկի լուսանկարները

Ամերիկահայ գործարար և աշխարհի խոշորագույն սոցիալական-լրատվական կայքերից մեկի՝ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի էջում հրապարակել է իր պապիկի՝ Ջոն Օհանյանի ծննդյան լուսանկարները, որը 98 տարեկան է:

Ջոնը ԱՄՆ-ում բնակվող Օհանյանների երկրորդ սերնդի ներկայացուցիչն է։ Նրա հայրը՝ Ալեքսիսի նախապապ Ավետիս Օհանյանը, Միացյալ Նահանգներ է տեղափոխվել դեռևս 1910-ական թվականներին՝ Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո։ Այնուհետև Ավետիսը նահանգներ է տեղափոխել իր ապագա կնոջը՝ Մանզարին։
Ավետիսը և Մանզարը բազմաթիվ փորձությունների են ենթարկվել՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով հարազատներից և մերձավորներից: Մանզարը ոտքով անցել է սիրիական անապատով՝ ճանապարհին կորցնելով ծնողներին ու քույրերին։ Ավետիսի աչքի առաջ սպանել են նրա ծնողներին։
«Թուրքերը գնդակահարել են Ավետիսի հորը, նրանք սպանել են նրա մորը և պատրաստվում էին սպանել նրան էլ։ Բայց նրանց հետ էին երկու ձիավորներ, և նրանցից մեկն ասաց մյուսին.«Նա ընդամենը երեխա է, թողնենք նրան»։
Այդպես Ավետիսը հայտնվեց որբանոցում։ Այնուհետև հասավ Ամերիկա և բնակություն հաստատեց Նյու Յորք նահանգի հյուսիսում, որտեղ խոշոր հայկական համայնք կար»,-պատմել է Ալեքսիսի հայրը:
ԱՄՆ-ում Ավետիսը և Մանզարը չորս երեխա ունեն՝ Վերա, Ջոն, Էլզա և Մերի։
«Հայրական գծով իմ բոլոր բարեկամները հայեր են, և նրանք ինձ մեջ մեծ պատասխանատվության զգացում են ներդրել իրենց ազգային պատկանելության համար։ Ճանաչելով իմ ժողովրդի պատմությունը՝ ես նոր ուժ եմ ձեռք բերել և սովորել համբերություն», — պատմել է գործարար Ալեքսիս Օհանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+