Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:29

Կոբի Բրայանթի ուղղաթիռը զինված չի եղել բախումների կանխարգելման համակարգով

Ուղղաթիռը, որի աղետը Կալիֆորնիա նահանգի հարավում խլել է 9 մարդու, այդ թվում՝ 41-ամյա բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր կյանքը, հագեցած չի եղել ցամաքային խոչընդոտների (TAWS) հետ բախման կանխարգելման համակարգով՝ հակառակ 15 տարվա վաղեմության առաջարկությունների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել Է ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության ներկայացուցիչ Ջենիֆեր Հոումենդին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

2004 թվականի մարտին համանման մոդելի՝ Sikorsky ընկերության S-76A ուղղաթիռը աղետի Էր ենթարկվել Մեքսիկական ծոցում, որից հետո դաշնային ավիացիոն վարչությանը խորհուրդ էր տրվել պարտադիր կարգով պահանջել TAWS-ի տեղադրումը ԱՄՆ-ում գրանցված գազատուրբինային շարժիչով բոլոր ուղղաթիռներում, որոնք նախատեսված են վեց և ավելի ուղևորների համար

«Մենք չենք հետևել հանձնարարականներին», — ասել է վարչության ներկայացուցիչը և պարզաբանել, որ նման համակարգով սկսել են սարքավորել միայն շտապ բժշկական օգնության ուղղաթիռները:

«TAWS-ը, իհարկե, կարող էր օգնել», — նշել է Հոումենդին։ Նա խոստովանել է, սակայն, որ չի կարելի վստահաբար պնդել, որ նման համակարգը հաստատ կարող էր կանխել Կալիֆորնիայում տեղի ունեցած աղետը։ Ողբերգության հանգամանքների և պատճառների մասին հաշվետվությունը կհրապարակվի մեկ-մեկուկես տարի հետո, խոստացել է վարչության ներկայացուցիչը:

Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության բաժինը հաստատել է, որ աղետի բոլոր զոհերի մարմինները, ներառյալ Բրայանթի և նրա դստերը, ճանաչվել են:

Նշենք, որ Կոբի Բրայանթը ԱՄՆ-ի ամենատիտղոսակիր բասկետբոլիստներից մեկն է։ 20 մրցաշրջաններում հանդես է եկել Բասկետբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա դարձել է 30 հազար միավոր հավաքած ամենաերիտասարդ բասկետբոլիստը։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Է Օլիմպիադայի ոսկե մեդալը՝ 2008-ին և 2012-ին։

Բրայանթը կարիերան ավարտել է 2016 թվականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+