Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ։
Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը եղել է ամերիկացի Ռայմոնդ Բունկերը, որի մեր նկատմամբ հայազգի ըմբիշը առավելության է հասել 9-0 հաշվով։
Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Եվտուշենկոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







