«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ:
Ստորագրված պայմանագրի ժամկետը կազմում է մի տարի, որը ունի ևս մեկ տարով երկարաձգման հնարավություն։
«Փյունիկ»-ի կազմում Դմիտրի Սիչյովը հանդես է գալու 19 համարի մարզաշապիկով:
Նշենք, որ Դմիտրի Սիչյովը մինչ այս ընդգրկված է եղել Մոսկվայի «Սպարտակ», «Լոկոմոտիվ», ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբներում։ Նա 2002-2010թթ ներկայացված է եղել նաև Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







