Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ այսօր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նույնպես միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը մերժել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







