Օրերս Euronews-ի թուրք Մեհմեթ Ջեմ Դեմիրջին հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ ռազմաբազայի (Ինջիրլիք) հնարավորփակման հարցին, ինչը հաճախ պայմանավորվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում առկա վերջին դրական զարգացումներով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մեհմեթ Ջեմ Դեմիրջին իր հոդվածում անդրադառնում է Ինջիրլիք ռազմակայանի հնարավոր փակման խնդրին՝ հաշվի առնելով նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության աճի գործոնը:
Թղթակիցը իր հոդվածում նշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները այժմ թե տարածաշրջանային և թե ռազմական ոլորտներում բարձր մակարդակի վրա են գտնվում։
Նա հավելում է, որ մինչև այս տարեվերջ նախատեսվում է ավարտել Ռուսաստանի կողմից Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի խմբաքանակի մատակարումը։
Ինչը պատճառ հանդիսացավ ԱՄՆ-նի կողմից Թուրքիային նոր սենդի F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու։
Մեհմեթ Ջեմ Դեմիրջին նշում է, որ այս ռազմաառևտրային գործարքը թեև ծնել է խոսակցություներ առ այն, որ Թուրքիան կդադարի ՆԱՏՕ-ի անդամ լինել, և ԱՄՆ-ն կհանի իր միջուկային ռումբերը Ադանա քաղաքում տեղակայված Ինջիրլիք ռազմաբազայից, սակայն միևնույն ժամանակ վերլուծաբանը փաստում է, որ Ինջիրլիք ռազմակայանը գործունեության իրավանորմային կարգավորումը գտնվում է ոչ միայն ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, այլև ՆԱՏՕ-ի բազմակողմ տիրույթում, և ռազմաբազայի փակումը հնարավոր կլինի միայն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուց հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







