Նոր տվյալներ են ի հայտ եկել Իրանի Արդեբիլ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների, զոհերի ու վիրավորների մասին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ նոր տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 02:47-ին, Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







