Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կշարունակեն քննարկել ինտեգրման հարցերը դեկտեմբերի 20-ին կայանալիք հանդիպմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը՝ ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքներն ամփոփելիս։
«Նախագահների մոտ նախատեսված է հանդիպում դեկտեմբերի 20-ին։ Այն տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։Եթե պահանջվի, ապա կառավարությունների ղեկավարներն ու նախագահները կարող են այդուղղությամբ միավորվել, կարող են նույնիսկ լրացուցիչ հանդիպում անցկացնել»,- ընդգծել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







