Ֆինանսա — վճարային համակարգում սպասվում է փոփոխության ալիք։
Առաջին ` Եվրոպական կենտրոնական բանկը ( ԵԿԲ ) որոշել է ընդլայնել մրցակցային միջավայրը այս ոլորտում ` ընդունվելով նոր օրենսդրություն ԵՄ ողջ տարածքում :
Ըստ այդմ՝ ֆինանսական հաստատությունները բաժանվել են երկու կատեգորիայի՝ վճարային ծառայությունների մատակարարներն են (payment service providers) և ֆինանսական հաստատությունները , որոնք մասնագիտանում են էլեկտրոնային փողերի օգտագործմամբ գործարքների վրա (electronic money institutions): Հարկ է նշել , որ այս երկուսն էլ բանկեր չեն համարվում և համապատասխանաբար , չեն կարող ընդունել ավանդներ։ Նման ֆինանսական հաստատություններն իրավունք չունեն իրենց հաճախորդների գումարներն օգտագործելու , ինչը ազատում է նրանց բանկերին բնորոշ հաճախորդների գումարի կորստի ռիսկայնությունից :
ԵՄ — ն վերջիններս խրախուսման նպատակներից ելնելով՝ ստեղծել է այս երկու ենթախմբերի համակարգերի համար լիցենզավորման առավել պարզեցված սխեմաներ :
Բանկային ոլորտում փոփոխությունների երկրորդ նախապայմանն է բլոկչեյն տեխնոլոգիաների առաջացումը , որի հիման վրա էլ ստեղծվել է կրիպտոարժույթը : Բլոկչեյնը վճարային տեխնոլոգիան , ըստ էության , սմարթ — պայմանագրերի հետ աշխատելու իդեալական միջավայր է . Մի կողմից՝ այս համակարգը լիովին թափանցիկ է , իսկ մյուս կողմից , թույլ է տալիս իրականացնել բարդ սխեմաներով գործարքների իրականացում։
Հարկ է նշել , որ բլոկչեյն տեխնոլոգիաների հիման վրա կառուցված համակարգը , կարող է հաղթահարել վճարային բիզնեսի 3 հիմնական խնդիրներից՝ մասշտաբայնություն , արագություն և անվտանգություն , միաժամանակ միայն 2- ը , բայց ոչ բոլոր 3- ը . Տեխնոլոգիան դեռ պահանջում է լրամշակումներ , դրա վրա աշխատում են հարյուր հազարավոր ՏՏ մասնագետներ ամբողջ աշխարհում։
Կրիպտոարժույթային համակարգը ունի ևս մեկ թերություն՝ ավանդական ակտիվների համեմատ կրիպտոարժույթների փոփոխականությունը շատ բարձր է : Ավանդական արժույթի միջին տարեկան փոփոխականությունը որպես կանոն չի գերազանցում 3-4%, իսկ կրիպտոարժույթինը՝ մոտ 20% ՝ երբեմն հասնելով մինչև 40-50%- ի :
Այսպիով Ֆինանսա — վճարային համակարգում զարգացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում բանկերը ապագայում կունենան երկու հիմնական գործառույթ ․ 1- ին՝ հաճախորդների գումարների պահպանում և 2- րդ՝ վարկերի տրամադրում։ Վարկերի տրամադրման գործընթացը լինելու է թափանցիկ՝ մի շարք դեպքերում պահանջելով նույնիսկ գործողությունների համաձայնեցում հաճախորդների հետ։
Վճարային գործարքները մեծամասամբ կկատարվեն առանց միջնորդների , իսկ անհրաժեշտության դեպքերում նման միջնորդի դերում հանդես կգան ֆինանսական տեխնոլոգիաները։
Մարկ Ցուկերբերգը նշում է ,- ” վճարումները այն ոլորտներից է , որը մենք կարող ենք շատ պարզեցնել։ Ես վստահ եմ , որ ինչ — որ մեկին գումար ուղարկելը պետք է լինի այնպես , ինչպես լուսանկարների պարագայում է “: Պատահական չէ , որ Facebook- ն արդեն ավելի քան մեկ տարի աշխատում է սեփական կրիպտոարժույթի ստեղծման վրա , որը թույլ կտա իր սոցիալական ցանցի ավելի քան 2 մլրդ օգտատերերին գումար փոխանցել միմյանց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







