Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տնտեսության ոլորտում զարգացման միտումներ են նկատվում և տնտեսական զարգացման մասով դրական ազդակներ կան։
Անդրադառնալով տնտեսության զարգացման ոլոտում արտահանումների ապրանքատեսակների հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հումքի և չվերամշակված ապրանքի արտահանումը պետք է նվազեցվի, ոչ թե հանքաքար պետք է արտահանվի այլ մետաղական արտադրանք: Ընդ որում որքան հնարավոր է երկարաժամկետ ցիկլ անցած:
Շատ կաևոր է որ կառավարությունը համապատասխան ռազմավարությամբ և քաղաքականությամբ նպաստի այդ գործընթացին:
ՀՀ վարպատեը նշեց, որ այս տարի կենտրոնական բանկը պահուստավորել է 185 մլն դոլար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է նորանոր արտադրական ցիկլեր առաջանան և դա դառնա մեր երկրի տնտեսության հիմնական բնորոշիչ գիծը:
Վարչապետը նշեց նաև, որ տնտեսության ոլորտում արձանագրվել է բավականին բարձր ակտիվության ցուցանիշ ․ մայիսին արձանգրվել է տնտեսական ակտիվության 7,3 % :
Վարչապետի խոսքով նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում արտահանման ոլորտում արձանագրվել է 15 % աճ, իսկ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում՝ 0,1 % աճ, ինչը նշաանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված խնդիրները կարելի է համարել հաղթահարված : Մտահոգությունները փարատված են և վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով կունենանք արտահանման շոշափելի աճ:
«Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62,8 %, այս տարի կազմում է 64,6 %: Հանքահումքային արտադրանքի արտահանումը նվազել է կազմելով` 25 նախորդ տարվա 27,6 % փոխարեն:
Սա նշաններ է, որ գործարար համայնքը կառավարության մեսիջները ընկալել է: Գյուղատնտեսական ապրանքների արտահանմնան ոլորտում շոշափելի աճ է գրանցվել: Մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական ապրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 76,6 %: 86,2 % բուսական ծագման արտադրանք , 60,9 կենդանական: Արտահանվել է 3,2 մլն ԱՄՆ դոլարի արժեքով թարմ ձուկ, որը 61 % գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ առևտրատնտեսական հիմնական գործընկերը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությունը, Ռուսաստանի Դաշնությունն ու Եվրամիության երկրները: Այս համատեսքստում ուզում եմ արձանագրել, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում, և այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Վերջին այցի ընթացքում մենք այս հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերներին այս հարցում մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղությունները հուսալի կերպով աշխատում են և պիտի շարունակեն աշխատել»,- նշեց ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







