ՌԴ կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ Ռուսական Բանկը, «Բրեմենյան երաժիշտները» սովետական մուլտֆիլմի հեռարձակման 50-ամյակին ընդառաջ, 2019թ․-ի օգոստոսի 12-ին թողարկում է մուլտֆիլմի դրվագներով մետաղադրամներ։ Վերջիններս թողարկվել են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից՝ գունավոր և հասարակ պատկերներով։
Երեք ռուբլի արժողությամբ արծաթյա մետաղադրամների մի կողմում ՌԴ զինանշանն է, իսկ մյուս կողմում՝ մուլտֆիլմից տարբեր դրվագներ։ Մետաղադրամից թողարկվել է 3 հազար օրինակ։
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված 25 ռուբլի արժողությամբ մետաղադրամները նույնպես մուլտֆիլմից դրվագներ են պարունակում, սակայն՝ գունավոր և հասարակ թողարկումներով։ Ընդ որում՝ գունավոր՝ 450 հազար, հասարակ՝ 50 հազար։ Կենտրոնական բանկը վկայում է, որ մետաղադրամներն առանց սահմանափակումների ենթակա են շահագործման ՌԴ տարածքում։
Նշենք նաև, որ 2018թ․-ին Ռուսական բանկը կրկին թողարկել էր մետաղադրամներ, այս անգամ մեկ այլ սովետական մուլտֆիլմի՝ «Դե Սպասի՛ր»-ի գլխավոր կերպարների նկարներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







