Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կրկին ուշադրությունը սևեռել են այս երկրում՝ Ռուսաստանի ունեցած դերի վրա։
Ինչպես հայտնի է, Թբիլիսիում հակակառավարական ակցիաների առիթ է դարձել Վրաստանի խորհրդարանում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
Թբիլիսիում անկարգությունների և հակակառավարական ելույթների վերաճած բողոքի ակցիաներն անկասկած, իշխանության համար ներքաղաքական պայքարի արդյունք են և շարունակական բնույթ կկրեն։
Միևնույն ժամանակ, կարևորում է նաև Վրաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացման և տեղի ունեցող իրադարձությունների աշխարհաքաղաքական ասպեկտը։ Թեև մինչ այս իրադարձությունները Մոսկվայի քաղաքականությունը վրացական հասարակությունը կրկին բացասական էր ընկալում։ Սա սկզբունքորեն տրամաբանական է՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերջնական անջատման գործում։
Այնուամենայնիվ, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են Մոսկվայի և Թբիլիսիի միջև տնտեսական հարաբերությունները: Վրաստանում գործում են ռուսական կապիտալով մեծ թվով ձեռնարկություններ, այդ թվում նաև բանկեր, կապի միջոցներ և տարբեր արտադրական կենտրոններ։ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում ակտիվորեն ձեռք են բերում բնակարաններ և հողատարածքներ։
Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ քնարկվում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» պետական էներգետիկ ընկերությանը տեղական շուկա հրավիրելու հնարավորությունը: Բացի այդ, Թբիլիսիի էլեկտրամատակարարման համար պատասխանատու վրացական ընկերությունը նույնպես պատկանում է ռուսական պետական ընկերությանը:
Նշենք նաև, որ վերջին տարիներին ավելացել է Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները։ Ավելացել է նաև Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը։
Ամերիկյան Բայդենի կենտրոնի տնօրեն Մայքլ Քարփենթերի կարծիքով՝ աա է հենց Ռուսաստանի կողմից Վրաստանում ազդեցության աստիճանական և աննկատ մեծացման մեխանիզմը։ Որոշ ժամանակ անց այն հնարավորություն կընձեռի ռուսական կառավարությանն ազդեցություն գործել վրացական կառավարության վրա։
Ակնհայտ է, որ Վրաստանում գործող ազդեցիկ հակառուսական ուժերը բավական հմտորեն օգտվեցին իշխանությունների ակնհայտ բացթողումից, այն է ՝ ռուս պատգամավորին Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովին նախագահելու հնարավորություն ընձեռելը, երկրում հակառուսական նոր ալիքի խթանման համար։
Կարելի է արձանագրել, որ հերթական անգամ ռուս-վրացական հարաբերությունները հետընթաց ապրեցին, համապատասխանաբար, Հարավային Կովկասի այս հատվածում իրավիճակը հեռու է կայունացման հնարավոր հեռանկարներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







