Հունիսի 21-ին Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյենի, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերի մասնակցությամբ տեղի է ունեցել ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Միջոցառման ժամանակ Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանն շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ մեծ հայի և մեծ ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար և նշել, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացումը խորհրդանշական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







