ՀՀ Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում, որոշում կայացվեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ի կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում գործունեություն ծավալելու հայտը բավարարել։
Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ԱՏԳ-ի տարածքում հիմնել ֆոտովոլտաիկ պանելների արտադրություն։
Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 500 ԱՄՆ դոլարից հասցնել 11 880 000 ԱՄՆ դոլարի: Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում:
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար:
Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







