ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն օրերս ընդունել է աշխարհի չորս առաջատար բանկերից մեկը հանդիսացող չինական Bank of China Քաթարի մասնաճյուղի նախագահ Լին Շենգքիանգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:
Բանկի նախագահը հակիրճ ներկայացրել է բանկի գործունեությունը` ուղղված տնտեսության իրական հատվածի` փոքր ու միջին ձեռնարկությունների սպասարկմանն ու դրանց համար վերսահմանային կապերի ձևավորման հարթակ ստեղծելուն:
Որպես համագործակցության մեկնարկ` Քաթարի մասնաճյուղի նախագահը առաջարկել է հետաքրքրություն ցուցաբերող հայկական ընկերություններին օգտվել բանկի ծառայություններից անվճար:
Հայկական կողմի համար հնարավորություն է ընձեռվել օգտվելու նոյեմբերի 5-ին բացվող Shanghai Export-Import ցուցահանդեսից` վիրտուալ ցուցադրում կատարելով և ներկայացնելով ընկերության մասին տեսահոլովակներ:
Ներկայումս Բանկը ներգրավված է աշխարհի 108 երկրներում ավելի քան 30 000 ընկերությունների հետ վերսահմանային կապեր հաստատելու գործընթացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







