Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:07

Ավանդական խոհանոց՝ «Տիգրանակերտ տապակա»

Հայկական խոհանոցը միշտ աչքի է ընկել իր համային բազմազանությամբ, միևնույն ժամանակ շատ հագեցած և նուրբ համային երանգների զուգորդմամբ։ Ցավոք այսօր հայկական խոհանոցից դուրս են եկել և մոռացվել բազում ավանդական ուտեստներ։ Դրանց թվին է դասվում նաև «Տիգրանակերտ տապական»։

«Տիգրանակերտ տապակա»՝ դեռ վաղ ժամանակներից այս ճաշատեսակի պատրաստման համար միայն ոչխարի միս էր օգտագործվում: Սակայն ժամանակին զուգահեռ զարգանում է նաև խոհանոցը և նրանում կատարվում են նորարարական հավելումներ։ «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանը որոշ փոփոխություններ է մտցրել այս ուտեստում։
Այսօր արդեն հնարավոր է «Տիգրանակերտ տապական» պատրաստելիս բացի ոչխարի մսից օգտագործվում է նաև հավի և հորթի միս: Բացի այդ, ճաշատեսակի մեջ ավելացվում է շատ օգտակար մի բույս` ծնեբեկը, ինչը իդեպ հին ժամանակներում թագավորական բույս էր համարվում:

Ծնեբեկը ճաշատեսակի հետ մատուցվում է որպես խավարտ, նրա հյութից պատրաստվում է հատուկ սոուս, որին ավելացվում է թթվասեր, բոված ալյուր, մի փոքր արգանակ և ընկույզով ու սխտորով պատրաստված «Աշտարակ» սոուսը: Այն սովորաբար ավելացվում է արդեն պատրաստի մսին:

Մամուլյանը խորհուրդ է տալիս «Տիգրանակերտ տապական» մատուցել կարմիր չոր գինու հետ, քանի որ հենց այս խմիչքն է լավագույնս համապատասխանում մսին:

«Տիգրանակերտ տապական» մատուցվում է կավե ամանով` սոուսով ներծծված լավաշի հետ միասին:

Բայց միևնույն ժամանակ շեֆ-խոհարարը զգուշացնում է, որ ճաշատեսակը խորհուրդ չի տրվում սիրտ-անոթային և մարսողական համակարգերի հիվանդություններ ունեցող մարդկանց: Այս ուտեստը հայկական մշակույթի և կոլորիտի մի մասնիկն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+