Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Գյումրի քաղաքով, այցելել Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ՝ անձամբ ծանոթանալով և ներկայացնելով մեր mեծերի կենսակերպը պատկերող մշակութային այս կոթողները։
«Նրանք մեր յուրաքանչյուրի մի մասն են կրում, և մենք էլ նրանց»,- ասում է Նիկոլ Փաշինյանը հայ արվեստի մեծերի մասին։
Վարչապետը եթերի ընթացքում նշում է, որ թանգարանը պետք է դարձնել «ապրող» վայր, որպեսզի նրանք չլինեն միայն թանկարժեք իրերի պահման վայրեր, այլ ունենան իրենց սեփական «կյանքը»։ Ն
Փաշինյանը նշեց նաև, որ քննարկվում է դպրոցներում ծրագրի շրջանակներում տարեկան կտրվածքով թանգարան, թատրոն և մշակութային արժեք ներկայացնող այլ վայրերի այցելությունների անցկացում։
Եվ հավելեց, որ ինքը կհետևի թանգարանների աշխատանքի արդյունավետությանը, որը անհրաժեշտ է չափել տարեկան այցելուների քանակով։
Ողջ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում քաղաքացիներին այցելել Գյումրի՝ ներկայացնելով քաղաքի կոլորիտի մաս կազմող յուրաքանչյուր մի մասնիկ՝ հնամենի տներ, փողոցներ, շինություններ, շինությունների՝ ճարտարապետական նշանակության դետալներ (շքամուտք, դարպասներ, դռներ և պատուհաններ, որոնք կրում են Գյումրու շունչը):
Նա նաև կիսվեց իր կողմից նախաձեռնած այս քայլի գաղտնիքով․ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստանի ազգային նշանակության կոթողներ (այդ թվում՝ քաղաքներ) վարպետաց փողոց և ի ցույց դնել բոլորին մեր հարուստ ժառանգությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







