ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել կերամիկական սպասքի արտադրության Ceramisia գործարանի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին:
Գործարանը հիմնվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Նախնական փուլում իրականացվել է 30 միլիոն եվրո և այն շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու են 500-ից 1000 աշխատատեղեր:
Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում:
Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







