Խորհրդային տարիներին կառուցված «Ռոսիա» կինոթատրոնը, որը գտնվում է Երևանի կենտրոնում, հայտնվել է ռուսական «ՌԲԿ» (РБК) պարբերականի կազմած խորհրդային մոդեռնիզմի 10 ամենատպավորիչ շենքերի ցանկում:
1980-ական թվականներին կինոթատրոնը Հայաստանում «ամենատարողունակներից» էր: Ներսում գործել են ցուցասրահներ, պարասրահներ և սրճարաններ: Կինոթատրոնի երկու մասնաշենքերի միացման վայրում ճարտարապետները նախագծել են թափանցիկ առաստաղ, որի միջոցով հանդիսատեսը կարող էր դիտել աստղային երկինքը երեկոյան կինոդիտումներից հետո»- այս մասին ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ:
Ցուցակում հայտնվել են նաև Պատմական և ազգագրական թանգարանը Սուլեյման-Տո լեռան վրա (Ղրղզստան, Օշ), «Մարգարիտ» ռեստորանը (Ադրբեջան, Բաքու), պանսիոնատ «Բարեկամությունը» (Ռուսաստան, Յալթա), Վրացական ԽՍՀ ճանապարհների նախարարությունը (Վրաստան, Թբիլիսի), Բարձրահարկ բնակելի շենքը (Մոլդովա, Քիշնև), ՏԱՍՍ-ի շենքը (Ռուսաստան, Մոսկվա), ինչպես նաև Ռոբոտիկայի և տեխնիկական կիբեռնետիկայի կենտրոնական հետազոտական ինստիտուտն (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







