Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքի էջում ներկայացրել է նոր տվյալներ՝ կապված Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի հետ:
Ըստ այդ տվյալների՝ «2019 թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 միլիոն 459 հազար 152 զբոսաշրջիկ, ինչը 2018թ.-ի նույն ժամանակամիջոցի համեմատ ավել է 14,4%-ով: Այցելուների քանակով առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ և Գերմանիան»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







