Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:56

Արցախում իր գործունեությունն է սկսում «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամը

Դեռևս օգոստոսի 23-ին իր մասին հայտարարած «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամն իր գործունեության մեկնարկը տվել է Արցախից:Հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից է հայտարարվել Արցախի Հանրապետության մշակութային ճանաչումը, որի զարգացման հիմնական պայմանը հայ ստեղծագործական մտքի միավորումն է. «Մշակութային հայապահպանության քաղաքականությունը նախատեսում է նոր ավանդույթների ձևավորում մանկական գրքի, հայոց այբուբենի և միջնադարյան հայկական մանրանկարչության, ինչպես նաև՝ հայ արվեստի մյուս ճյուղերի ու մշակույթի տարածման բնագավառներում, որոնց ուղղությամբ մշակված են համապատասխան ծրագրեր:

Հիմնադրամի նախագահ բանաստեղծ-դաշնակահարուհի Կամիլա Երկանյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի կրթական և մշակութային ոլորտների պատասխանատուների հետ:

Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության և մշակույթի հարցերին առնչվող խնդիրներ:

Կամիլա Երկանյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 11-ին, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կկայանան «Մշակութային հայապահպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայոց Այբուբենի Սահմանը» գրական միջոցառումը և «Սիրո Այբուբեն» մանրանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի Հանրապետության առաջին դասարան հաճախող երեխաներին «Մշակութային հայապահպանության կենտրոն»-ի կողմից կնվիրաբերվի «Իմ Այբուբենը» մանրանկարչական գունավորման ժողովածուն: Դրա շնորհիվ Արցախի մանուկները կարող են ծանոթանալ հայկական միջնադարյան մանրանկարչության արվեստին:

Կամիլա Երկանյանը կարևորել է Արցախի մշակութային ճանաչման հիմնախնդիրը` որպես հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+