Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:38

Տաշիրի «ներդրումային ծրագիր». ուղղությունների ընդլայնում և մուլտիպլիկատիվ ազդեցություն

«Հաղթանակ» բաշխիչ ենթակայանի կապիտալ վերանորոգումն ու արդիականացումը, որի շահագործման հանձնումը տեղի ունեցավ վերջերս, թույլ կտան զգալիորեն ավելացնել Երևանի Էներգամատակարարման հուսալիության մակարդակը՝ էլեկտրահաղորդման գծի ողջ երկայնքով: Այս մասին մեզ հետ զրույցում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը ղեկավարում է էներգետիկայի ոլորտը։

Կատարված աշխատանքների արդյունքում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 13.6 մլն դոլար, աճել է նաև ենթակայանի հզորությունը՝ կազմելով 220/110. 10 կՎտ(կիլովատ ժամ)։ Ընդ որում, «Հաղթանակ»-ի վերակառուցման ընթացքում կառուցվել է 110 կՎտ բաց բաշխիչ սարքավորում, որոնք, մեր զրուցակցի խոսքով, դեռևս լարվածության տակ չեն: Հիմնական պատճառը ենթակայանին հարող հողերի օտարման հարցերն են, որոնց վրա պլանավորվում է հենարաններ դնել և էլեկտրահաղորդման գծեր անցկացնել ամբողջ շղթան գործարկելու համար։

«Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին այդ հողամասերն օտարվելու են, որից հետո մենք միացնելու ենք այդ հատվածը՝ այն շղթայով կապելով մայրաքաղաքին մատակարարող այլ ենթակայանների հետ։ Արդյունքում, համակարգի հուսալիության մակարդակը էապես կբարձրանա, քանի որ որևէ վթարի կամ էներգամատակարարման համակարգից անջատման դեպքում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորին արդեն հեշտ կլինի ենթակայանն առանձնացնել ընդհանուր համակարգից՝ առանց էլեկտրամատակարարման դադարեցման»,-նշել է փոխնախարարը։

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի մեծածախ առք ու վաճառքով, գտնվում է 220 կՎտ լարման 13 ենթակայան, ինչպես նաև 110 կՎտ-ի երկու ենթակայան: Ինչ վերաբերում է «Հաղթանակին», ապա դրա վերակառուցումը դրվել է «Տաշիր» ընկերությունների կազմի մեջ մտնող ռուսական «Կասկադ-Էներգո»- ի վրա, որը միջազգային մրցույթի արդյունքում ճանաչվել է այդ ծրագրի իրականացման գլխավոր կապալառու:

«Հաղթանակ» բաշխիչ ենթակայանի տեխնոլոգիական վերասարքավորումն իրականացվել է ոլորտի առաջատար արտադրողների՝ Siemens-ի, ABB-ի և այլ ընկերությունների կողմից՝ էլեկտրաէներգիայի բաշխման բարձրակարգ սարքավորումների և համալիր լուծումների օգտագործմամբ:

Ռելեյային պաշտպանության համար նախատեսված սարքավորումների մատակարարը ռուսական «ԷԿՐԱ» գիտաարտադրական ձեռնարկությունը, որը մասնագիտանում է ռելեյային պաշտպանության, ավտոմատացման սարքերի մշակման և արտադրության մեջ:

«Դեռ ենթակայանի վերանորոգման փուլում, երբ ռուսական «ԷԿՐԱ» գիտաարտադրական ձեռնարկությունը հանդես եկավ ռելեյային պաշտպանության սարքավորումների մատակարարման գծով համագործակցության առաջարկով, գլխավոր կապալառուն՝ ի դեմս «Կասկադ-էներգո» ընկերության, իր համաձայնությունն է հայտնել, սակայն պայմանով, որ այդ սարքերի հավաքումն իրականացվի Հայաստանում»,-նշել է Հակոբ Վարդանյանը:

Արդյունքում «ԷԿՐԱ» ձեռնարկությունը որոշում է կայացրել մեր երկրում նման գործարան ստեղծելու մասին։

Արդեն 2017 թվականի փետրվարին ռուսական ձեռնարկությունը համագործակցության հուշագիր ստորագրեց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ՝ հայտարարելով, որ նախագծի շրջանակներում կներդրվի մոտ 1 մլն դոլար։ Ըստ ներդրումային ծրագրի՝ նոր գործարանը տարեկան կարտադրի ռելեյային պաշտպանության 250 վահանակ, որոնք կարելի է կիրառել էլեկտրաէներգետիկայի ոլորտում ՝ արտադրանքը արտահանելով նաև Ռուսաստան, ինչպես նաև հարևան Իրան:

Էլեկտրական սարքավորումներն այսօր արտադրում է նաև «Կասկադ-Էներգո» ընկերությունը։ Դեռ 2016-2017 թվականներին տրվել է միանգամից երկու ձեռնարկությունների մեկնարկը։ Դրանցից առաջինը մասնագիտանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ – ի բաժանորդների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի՝ հաշվիչների արտադրության մեջ, որը նույնպես ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում։ «ՀԷՑ»- ի արդիականացման ներդրումային ծրագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի հաշվիչներն ընկերության 1 միլիոն բաժանորդների պարագայում կփոխարինվեն ավտոմատացված սարքերով:

Նորարար սարքավորումներով փոխարինումից հետո բոլոր ցուցանիշները կհավաքվեն հաշվառման կենտրոնում՝ տվյալների օնլայն համակարգի միջոցով, ինչը թույլ կտա ոչ միայն կառավարել էլեկտրաէներգիայի սպառումը, այլ առավելագույնս կբացառի սարքավորումների տեխնիկական պարամետրերի անկատարության պատճառով էլեկտրաէներգիայի հափշտակման և կորստի հնարավորությունը:

Հայաստանում «Տաշիր»-ի կողմից գործարկված երկրորդ ձեռնարկությունն ուղղված է էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷՀՀԱՀ- Էլ. էներգիայի հսկման և հաշվառման ավտոմատացված համակարգի) հաշվառման պահարանների արտադրությանը, որը այդ ոլորտում առաջատար ռուս մշակողի ՝ «Համակարգեր և տեխնոլոգիաներ»-ի հետ համատեղ նախագիծ է: ԷՀՀԱՀ համակարգը հնարավորություն է տալիս հաշվի առնել էներգառեսուրսների սպառումն առանձին շենքի, շրջանի, քաղաքի, միասնական դիսպետչերական և ֆինանսական կենտրոններով բնակավայրի մակարդակով:

Ինչպես պարզաբանեց պարոն Վարդանյանը, հաշվի առնելով, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրում ներառված է«Հայաստանի էլեկտրական ցանցերի» էներգետիկ ենթակառուցվածքների համալիր արդիականացում, այդ թվում՝ 10 կՎ-ից պակաս ցածր լարման գրեթե բոլոր ենթակայանների փոխարինում, «ՀԷՑ» — ի սեփականատիրոջ կողմից շեշտը դրված է էլեկտրաէներգետիկական ոլորտի համար տարբեր տեսակի սարքերի և սարքավորումների տեղական արտադրության ընդլայնման վրա:

«Այս ամենն արվում է, որպեսզի «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի իրականացումն ընդգրկի հնարավորինս շատ ուղղություններ և ունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ», — եզրափակեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+