Սոս Սարգսյանը հայ թատրոնի հենասյուներից մեկն էր և շարունակելու է մնալ. նրան պաշտում էր ավագ սերունդը, նա օրինակ է ներկա սերնդի համար և հավերժ լինելու է հայ մարդու այն զտարյուն կերպարը, որը չի աղավաղվում ու չի փոխվում: Նրա յուրաքանչյուր բառ զարմանալի խորություն ու ուսանելիություն ունի. Այս իսկ պատճառով, այսօր ձեզ ենք ներկայացնում մեծ դերասանի կյանքի սկզբունքներն ու հավատամքը.
Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք։
Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ հավերժ։ Ոչնչացնել հայերին անհնար է:
Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ ամենուր փակցված են «Հայի սպանությունը հանցանք չի համարվում» կարգախոսներ։ Եվ ձեր երեխաները մշտապես կարդո՞ւմ են դա։ Զի՛լ է։
Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։
Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:
Իմ մեջ չափազանց շատ է հայությունը, ինչպե՞ս պիտի գնայի ռուսական բեմում, ռուսների համար խաղայի:
Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







