Արցախը բացահայտողների թիվը տարեցտարի աճում է: Ասվածի վառ ապացույցը ներկայացնում ենք թվերով:
Ըստ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական տվյալների, 2019 թ․ առաջին կիսամյակում, Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելություններն աճել են 68,5 %-ով 2018 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ: 2019 թ․ առաջին կիսամյակում Արցախ է այցելել 12 հազար 606 զբոսաշրջիկ:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ հյուրանոցներ և հյուրատներ:
Բարենպաստ բոլոր պայմանները առկա են: Իսկ ի՞նչ կարող եք տեսնել Արցախում:
Առաջինը կսկսենք մայրաքաղաք Ստեփանակերտից: Քանի որ զբոսաշրջային սեզոնը շարունակվում է
Armenia Today-ը ներկայացնում է Ստեփանակերտում գործող անվճար թանգարանների և պատկերասրահի ցուցակը:
1.Եթե առաջին անգամ եք Արցախում, ապա կարող եք ճանաչողական այցն սկսել Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանից, որը հիմնադրվել է 1939 թ․:
Թանգարանի մուտքն ազատ է և այցելուներն այստեղ կտեսնեն 50 հազարից ավելի պատմամշակութային արժեքներ, որոնք ներկայացնում են Արցախի բազմադարյա պատմությունը:
2. Արցախյան գոյապայքարը ողջ հայության տխուր, բայց հերոսական անցյալի անբաժանելի մասն է: Հերոսների սխրագործությունների մասին պատմությունները փոխանցվում են սերնդեսերունդ` ամրապնդելով ռազմահայրենասիրական ոգին:
2002 թ․ Ստեփանակերտում գործում է զոհված ազատամարտիկների թանգարանը, որտեղ ներկայացված են շուրջ 3 հազար ազատամարտիկների դիմա նկար, որոշ անձնական իրեր, լուսանկարներ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների և ազատամարտիկների զորաշարժերի քարտեզներ և սխեմաներ: Թանգարանի մուտքն ազատ է:
3. Արվեստի սիրահարների համար առաջարկում ենք այցլել Ստեփանակերտի պատկերասրահ: Այստեղ մշտապես կազմակերպվում են Արցախի, Հայաստան ու արտերկրի նկարիչների ցուցահանդեսներ: Պատկերասրահի մուտքն ազատ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







