Մտածում եք, ի՞նչ ֆիլմ դիտել այսօր երեկոյան: Եթե դեռ չեք կողմնորոշվել ընտրության հարցում և երկմտում եք, ապա ArmeniaToday-ը ներկայացնում է օրվա ֆիլմ, որը կարող եք դիտել երեկոն հաճելի դարձնելու համար:
Գործողություններն ընթանում են ԱՄՆ-ում բժշկական հաստատություններից մեկում: Ֆիլմը երկու պատանաիների մասին է՝ Ստելլայի և Ուիլի, որոնց օրգանիզմում ախտորոշվել է ֆիբրոզ: Քանի որ ֆիլմի հերոսները տառապում են նույն հիվանդությամբ, նրանք հաճախ հանդիպում էին իրար հիվանդանոցում և հենց դա էլ սկիզբ է դառնում մի գեղեցիկ սիրո պատմության: Բայց կա մի նրբություն, որը խոչընդոտում է Ստելլայի և Ուիլի միասին լինելուն: Հիվանդության պատճառով հերոսները միմյանցից պետք է հեռու լինեն, ոչ ավելի մոտ, քան մեկ մետր հեռավորության վրա: Նրանք անգամ չեն կարող դիպչել մինյանց: Հակառակ դեպքում հիվանդությունը կարտահայտվի սուր ձևով: Այս հանգամանքը հերոսներին ամենևին էլ չի խանգարում:
Ստելլան և Ուիլը հասկանում են, որ միմյանց հանդեպ տածած զգացումն ավելի ուժեղ է, քան հիվանդությունը: Պատմությունն ինքնին շատ հուզիչ է և ստիպում է հանդիսատեսին կարեկցել գլխավոր հերոսներին: Շատ ու շատ ֆիլմերում երկու պատանիների սիրուն խոչընդոտում են ծնողները, բայց այս ֆիլմում պատկերն այլ է՝ ի տարբերություն այլ ֆիլմերի: Դե իսկ օպերատորական ու հնչյունային ձևավորումը լիարժեք փոխանցում է ֆիլմի տրամադրությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







