Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94.000 առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100.000 տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքներ։ Ցուցադրություններում ներառված են մինչև ուշ միջնադարի, 19-րդ դարի և նույն դարավերջից մինչև մեր օրերի Երևանին վերաբերող ցուցանմուշներ: Թանգարանում պահպանվում են, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862 թ.), նաև խոնարհված եկեղեցիների երկաթյա դռներ, Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։
Հասցե՝ Արգիշտի փողոց 1/1
Հեռ.՝+37410 56 81 85, +37410 56 81 09 Կայք` Ֆեյսբուք
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 11:00-17:30
Մուտքի տոմս՝ 500 դրամ (մեծահասակներ, օտարերկրյա այցելուներ), 250 դրամ (դպրոցականներ, ուսանողներ)
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







