1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով տուն- թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963թ. հոկտեմբերի 31-ին։
Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված են Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, տերողորմյան և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանի հայերեն հին հրատարակություններ: Հայաստանում շատ հազվագյուտ գրքեր հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում:
Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ ցուցադրվող գեղանկարներըհայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։
3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն:
Հասցե՝ Յակով Զարոբյան փողոց 20
Հեռ.՝ +374 10 56 24 24, +374 10 58 73 80 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D6%84-%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-321677141210865/
Աշխատանքային օրեր՝, երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:30-17:00, կիրակի՝ 11:00-16:00
Մուտքի տոմս՝ 500 դրամ, 300 դրամ(դպրոցականներ, ուսանողներ), 250 դրամ (թոշակառուներ), մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







