Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:39

Ամբերդի ամրոցում մեկնարկեցին «Եվրոպական ժառանգության օրերը»

Հայաստանում այսօր մեկնարկեցին «Եվրոպական ժառանգության օրեր» պատմամշակութային միջոցառումները։

«Եվրոպական ժառանգության օրերը» անց են կացվելու սեպտեմբերի 28-ին և 29-ին ավելի քան հարյուր մշակութային կազմակերպությունների և պատմամշակութային հուշարձանների տարածքներում․ միջոցառումները զուգորդվելու են համերգներներով, տեսաֆիլմերի ցուցադրություններով, քայլարշավներով, գրական-երաժշտական, կրթական ծրագրերով և այլն:

Այսպիսով, «Արվեստ և ժամանց» խորագրով պաշտոնական բացմամբ միջոցառումների սկիզբը դրվեց «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում:

Ամրոցում կազմակերպված հանդիսություններն իրենց մեջ մարմնավորում էին հայկական թագավորական ժամանակաշրջանի խորհուրդը և պատկերը. միջոցառման հյուրերին դիմավորեցին թագավորն ու թագուհին, պալատականները, մունետիկները, ծաղրածուները:

Բացման արարողությունների շրջանակներում Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ամբերդի ամրոցը Հայաստանի հրաշալի ամրոցների գոհարներից է:

«Ձեր հուշարձանները, երգը, պարը, մշակութային բոլոր դրսևորումները հայ ժողովրդի ինքնությունն են, և մենք ուրախ ենք, որ կարողանում ենք սատարել դրա պահպանմանը»,- նշել է նա։

Դեսպանը նաև հավելել է․ «Դուք կարողացել եք պատմական հին ժառանգության հետ համադրել նորը, ժամանակակիցը: Մենք աջակցում ենք հենց նման նորարարական գաղափարներին, որոնք կարող են նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+