Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Ալբեր Քամյուին։
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Ալբեր Քամյուն է։
Ալբեր Քամյու. ֆրանսիացի արձակագիր, էսսեիստ, փիլիսոփա։ Նրա ստեղծագործությունները մոտ են էքզիստենցիալիզմին։ 1957 թվականին Ալբեր Քամյուն արժանացել է գրականության նոբելյան մրցանակի։
Ձեզ ենք ներկայացնում գրողի նոբելյան բանախոսությունից մեկ հատված, որը հնչել է Ստոկհոլմի հրապարակից՝ նոբելյան մրցանակի հանձման արարողությունից հետո․
«Յուրաքանչյուր սերունդ վստահ է, որ հենց ինքը պիտի փոխի աշխարհը։ Իմ սերունդն արդեն հասկացել է, որ այս աշխարհի հետ ոչինչ անել չի կարող, բայց գուցե իր առաքելությունն ավելի մեծ է, քան փոխել աշխարհը։ Իր առաքելությունն է չթողնել, որ մեռնի աշխարհը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







