Մարինա և Տատյանա Սպենդիարովաները 1959թ. այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի: 1962թ. Մարինան խնդրագրով դիմում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին:
ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի 1963թ. նոյեմբերի 21-ի որոշմամբ հիմնադրվում է տուն-թանգարանը:
Հայ դասական երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն կազմում է 1.345 թանգարանային առարկա։ Դրանք մեծանուն կոմպոզիտորի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաները, նամակները, փաստաթղթերը, լուսանկարները, մամուլն ու գրքերը։ Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության միակ պահպանված ազդագիրը, «Այ, վարդ» ռոմանսի, «Երևանյան էտյուդներ» և այլ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձեռագրերը։
Հասցե՝ Նալբանդյան փողոց 21
Հեռ.՝ +374 10 52 12 99, +374 10 58 07 83 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/housemuseum/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARB6ox5CTddcckc6z90LhmzZ9mfO7pMl6uaVFUy7rwi4Olst0yiKEMmOZ4owZRUR1HUkdV
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:30-16:30, կիրակի՝ 10:30-15:30
Մուտքի տոմս՝ 700 դրամ, 300 դրամ (աշակերտներ), մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







