Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Թանգարանային ուղեցույց. Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

Գանձատուն թանգարան (Ալեք և Մարի Մանուկյան), բացվել է 1982 թվականին, որի երկհարկանի շենքը կառուցվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ և ազգային գործիչ ու բարերար Ա. Մանուկյանի միջոցներով։
Գանձատանը պահվում են համաշխարհային արժեք ունեցող հայ հոգևոր մշակույթի գեղարվեստական ստեղծագործություններ՝ սուրբ մասունքների պահարաններ, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների ու զգեստների հարուստ հավաքածուներ: Սրբազան առարկաներից հիշատակելի են խաչերը, Ավետարանների կրկնակազմերը, քշոցները, ոսկեզօծ սկիհները, գավազանները, մասնատուփերը, բուրվառները, խնկամանները, ճաճանչազարդերը, մյուռոնամանները, կանթեղները: Հայկական մետաղամշակության ընտիր օրինակներ են մասանց պահարաններն ու աջերը։

Ուշագրավ են նաև արծաթե գոտիներն ու ճարմանդները, հին մետաղադրամների ու թղթադրամների, ինչպես նաև հնադարյան կավե ամանների և Կուտինայի հախճապակե անոթների հավաքածուները։
Գանձատանը պահվում և ցուցադրվում են նաև եկեղեցական գործվածքների բազմաթիվ նմուշներ (եկեղեցական զգեստներ, վարագույրներ, սկիհի ծածկոցներ, սրբիչներ և այլն): Ուշագրավ են նաև հայկական կերպասագործության գլուխգործոցը՝ մետաքսաթել դիպակից կարված շուրջառը, և դաջագործության նմուշներ խորանի վարագույրները, ժամաշապիկը։ Գանձատան հյուսվածքների հավաքածուում հատկապես առանձնանում են հայկական գորգերը, ուղեգորգերն ու կարպետները, պարսկական մետաքսագորգերը։ Գանձատան ամենաարժեքավոր ցուցանմուշներից են ձեռագիր արձանագրություններն ու ձեռագրերը` յուրօրինակ մանրանկարներով, և նուրբ ասեղնագործված սկիհի ծածկոցները:

Այստեղ է պահվում նաև Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է Հայաստանի տարբեր շրջաններում: Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հեռ.՝ +374 10 51 72 34, +374 10 51 72 79
Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/holyetchmiadzin/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARDvvPxKl43JrmXRJzUC26Xgi3dk8bgq0K69_J_1YnsCzTCteFO5i2bRkwT2Sp_YNfw3pS5A
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 10:30-16:45
Մուտքի տոմս՝ 500 դրամ(մեծահասակներ), 300 դրամ(ուսանողներ), 200 դրամ(դպրոցականներ),1500 դրամ (օտարերկրացիներ), անվճար (նախադպրոցական):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+