Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Հայնրիխ Բյոլին։
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Հայնրիխ Բյոլն է։
Հայնրիխ Բյոլ — գերմանացի գրող, թարգմանիչ, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Գրող Չինգիզ Այթմատովի խոսքերը կարծես ամբողջովին և համապարփակ արտահայտում են Հայնրիխ Բյոլի գրականության ողջ էությունը։ Վերջինս ասում է․
«Իր ստեղծագործության մեջ Հայնրիխ Բյոլը ներկայացնում է գերմանական մտավորականության հոգևոր աշխարհը, որը կրում է անցյալի ցավը, ողբերգությունը և պատասխանատվությունը։ Դա տրվել է սարսափելի ողբերության գնով։ Հենց դա է ճակատագիրը։ Հայնրիխ Բյոլը ճակատագրի նկարիչ է՝ պատկանող միայն Գերմանիային։ Բյոլը պատասխանատվություն է ինքդ քո հանդեպ։ Բյոլը խոստովանություն է։»
Ձեզ ենք ներկայացնում մի հատված գրողի նոբելյան բանախոսությունից․
«Երբ ես դեռ դպրոցական տղա էի, լսում էի մի տխուր ասացվածք, որ ամեն ինչի մայրը պատերազմն է։ Մինչև իր ավարտը, մարդը երկմտելու է սպանության հարցում, որովհետև մեկը խոստացված է երկրի և երկնքի, մյուսը՝ միայն երկնքի։ Այո, ես ոչնչով չէի տարբերվում այն միլիոնավոր մարդկանցից, որ վերադարձան պատերազմից ՝ ձեռքերը գրպաններում, առանց ոչնչի։ Միակ տարբերությունն այն էր, որ ես լցված էի գրելու անհագ ցանկությամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







