Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Թանգարանը հագեցած է ժամանակակից նորարական լուծումներով,որը հնարավորույթուն է տալիս մեծ երաժիշտի ժառանգությունը ներկայացնել ժամանակակից սերնդին:
Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում հնչում է կոմպոզիտորի երաժշտությունը:
Թանգարան-ինստիտուտի հիմնական նպատակներից է Կոմիտասի արխիվի ուսումնասիրությունը, թվայնացումը, Կոմիտասի ստեղծագործական ոճի առանձնահատկությունների ուսումնասիրությունը:
Հասցե՝ Արշակունյաց պողոտա 28
Հեռ.՝ +374 11 570 570 Կայք` Ֆեյսբուք` https://www.facebook.com/pages/Komitas-Museum/1669747173281474?rf=795769930505593
Աշխատանքային օրեր՝, ամեն օր՝ բացի չորեքշաբթի
Աշխատանքային ժամեր՝ 10:00-16:30
Մուտքի տոմս՝ 1000 դրամ, 300 դրամ (դպրոցականներ և թոշակառուներ), մուտքն ազատ է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (ՀՀ քաղաքացիներ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







