Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը բացվել է 1972 թվականին՝ Հենրիկ Իգիթյանի կողմից: Թանգարանը շատ արագ դարձավ ինչպես երևանցիների, այդպես էլ Երևան այցելող հյուրերի սիրելի վայրերից մեկը:
Սկզբնական շրջանում թանգարանի գրեթե բոլոր ցուցանմուշները նվերներ էին օտար երկրներում ապրող հայ նկարիչների կողմից: Սա բնական էր, քանի որ այս շրջանում արվեստում իշխում էր սոցիալիստան ռեալիզմը և ժամանակակից արվեստի թանգարանին որևէ պետական աջակցություն չէր կարող լինել:
Ժամանակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց 80-ականների նկարիչների նվիրատվություններով՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինե Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, և այլոց:
Այժմ էլ թանգարանն առանձնահատուկ դեր ունի երևանցիների մշակութային կյանքում. հայտնի արվեստագետների (Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան, Կալենց Հարություն) ստեղծագործությունների կողքին, ներկայացվում են նաև ժամանակակից սկսնակ արվեստագետների գործերը: Թանգարանը հնարավորություն է տալիս իրենց աշխատանքները ներկայացնել բոլորին. դպրոցականներից մինչև վաստակավոր արվեստագետներ:
Հավաքածուն ընդգրկում է 2.300 ցուցանմուշ:
Հասցե՝ Մաշտոցի պողոտա 7
Հեռ.՝ +374 10 53 96 37, +374 10 53 53 59 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/yerevanmodernartmuseum/
Աշխատանքային օրեր՝, երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամեր՝ 11:00-18:00 Մուտքի տոմս՝ 500 դ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







