Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Թանգարանային ուղեցույց. Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

Հայ արձակագիր Պերճ Պռոշյանը ծնվել է 1837 թվականին Աշատարակում: Շուրջ մեկ տարի սովորելով Թիֆլիսի արքունական գիմնազիայում՝ 1857թ–ին վերադարձել է Աշտարակ և նշանակվել ծխական դպրոցի տեսուչ։ Միաժամանակ եղել է գավառական գործակալի քարտուղար, որը հնարավորություն է տվել նրան մոտիկից ծանոթանալու գյուղի կյանքին։
Նրա ողջ կյանքը կապված էր իր հայրենի գյուղի հետ և հենց այնտեղ էլ 1948 թվականին բացվել է գրողի տուն-թանգարանը՝ նրա հայրական տան հիման վրա: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Թանգարանը սկզբում փոքր էր, այն ընդգրկում էր նրանց տան հացատունն ու 3 փոքրիկ սենյակները: Հետագայում թանգարանն ընդլայնվում է: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ:

Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային և օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը:
Գրողի տուն-թանգարանն Աշտարակ եկեղ հյուրերի ամենասիրելի գրական-մշակութային վայրերից է,որում կարելի է պատկերացում կազմել մեծ գրողի կյանքի ու ժամանակի մասին:

Կայք՝ https://www.gatmuseum.am/hy/branches/proshyan
Հասցե՝ ք. Աշտարակ, Պռոշյան փ., շն. 4
Էլ. Հասցե՝ [email protected]
Հեռախոս՝ /232/ 332 54
Տոմսի արժեքը՝
Հայերեն` 1000 դրամ
Ռուսերեն`1500 դրամ
Ցուցադրության տոմսի արժեքը՝ 300 դրամ

Ցուցադրությունը բաց է՝ Երեքշաբթի-շաբաթ՝11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Երկուշաբթի՝ հանգստյան օր
www.gatmuseum.am
(https://www.gatmuseum.am/hy/branches/proshyan)Պերճ Պռոշյանի տուն-թանգարան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+