Հոկտեմբերի 12-ին Արցախի Տիգրանակերտ ամրոցում կայացել է «Վիշապների խաղը» խորագրով ձեռագործ գորգերի եւ կարպետների ցուցադրություն:
Ներկայացվել են «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ ավելի քան 100 ձեռագործ գորգեր եւ կարպետներ, նաև՝ գորգագործության գործընթացի բոլոր փուլերը:
Ցուցադրությանը զուգահեռ Տիգրանակերտի թանգարանում տեղակայված աշխատարանում զեկույցներով հանդես են եկել որոտի մասնագետներ՝ ՀՀ-ից եւ ԱՀ-ից:
Գորգագետ Աշխունջ Պողոսյանը Aremenia today-ի հետ զրույցում կարևորել է գորգարվեստի ուսումնասիրությանը և ներկայացմանը նվիրված միջոցառումները: Նա հատկապես շեշտել է գործագործության գծով հետազոտական հիմնարկների հիմնումը, քանի որ անհատական աշխատանքով հնարավոր չէ մեծ հաջողությունների հասնել:
Հայկական գորգերի տիգրանակերտյան ցուցադրությունն ուղեկցվել է ազգային երգ-երաժշտությամբ, ելույթ է ունեցել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







