Transparency Internationalմիջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, առաջընթաց է գրանցել:
ԱՊՀ երկրների և Ռուսաստանի աշխարհագրական հարևանների շարքում տարվա ընթացքում ամենամեծ թռիչքը հենց Հայաստանինն է՝ միավորը 35-ից բարելավելով 42-ի։ Ընդ որում, Հայաստանը դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը։ Զեկույցում նշվում է, որ չնայած բարելավումներին, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում առերեսվում է մի շարք խոչընդոտների, մասնավորապես շահերի բախման և ոչ թափանցիկ հանրային գործունեության, որոնք խանգարում են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը
Հայաստանում հակակոռուպցիոն դրսևորումները «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում մեկնաբանել է նաև հայկական ծագման ամերիկացի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։
Տնտեսագետը կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: Այդ առումով հատկանշական է Չինաստանի օրինակը, որն ըստ տնտեսագետի, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց:
Տնտեսասգետը վստահ է՝ հակակոռուպցիոն քաղաքականության այս ձևը, որը նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա:
«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշում է Աճեմօղլուն:
Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշում է տնտեսագետը: Նրա կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







