Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:06

Արցախի Աղավնո գյուղի հայրենադարձ համայնքապետը՝ առաջիկա ծրագրերի մասին

Արցախի Հանրապետության 2019 թվականի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի համայնքապետ է ընտրվել Սիրիայում ծնված, Լիբանանում հասակ առած և Արցախում հաստատված, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։ Անդրանիկը հայրենիքում բնակություն է հաստատել 2014թ., մասնակցել է 2016-ի Քառօրյա պատերազմին, այժմ զբաղվում է հողի մշակությամբ և մտածում գյուղացիների կյանքի պայմանները բարելավելու ուղղությունների մասին։

Հայկական երկու հանրապետությունների սահմանագծում տեղակայված Աղավնոն, ըստ համայնքի ղեկավարի, մի շարք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ ունի՝ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, հին դպրոցի վերանորոգում, մանկապարտեզի շինարարություն, ջրամատակարարում, որոշ տների լուսավորման հարցի լուծում, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին օգնություն: Ի դեպ, դպրոցի նոր մասնաշենքի շինարարությունն արդեն սկսվել է:
Աղավնոյում բնակվում են վերաբնակիչներ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Բեյրութից երեք ընտանիք է այստեղ հաստատվել: Անդրանիկ Չավուշյանը համոզված է՝ «Եթե ունենք ազատագրված տարածք, պիտի ինձանով սկսեմ բնակեցնել, չսպասեմ ինչ-որ ծրագրի, կամ անելանելի պայմաններում հայտնվելուց հետո գամ»:
Գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, նոր մշակաբույսեր են աճեցնում, բայց համայնքապետի խոսքով, իրենց նպատակը ոչ թե ժողովրդին ձուկ ուտեցնելն է, այլ ձկնորսություն սովորեցնելը:
Հայրենադարձ համայնքապետի 4 զավակներից երեքը ծնվել են Արցախում, առաջնեկը՝ Քնարը, Երևանում: Որդիներից մեկն էլ ծնվել է ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ հայրը խրամատում էր: «Ես չուզելով եմ ծնվել Սիրիայում, բայց ուզում եմ, որ գոնե իմ երեխաները ծնվեն այստեղ, այստեղի դաստիարակությունն ստանան, օդն ու ջուրը վայելեն: Վերջին 100 տարվա ընթացքում Արցախն առաջինն է, որտեղ հաղթանակ ունեցանք. թող վայելեն այդ հաղթանակը: Այս սկզբունքներով եմ եկել»,- ասում է Անդրանիկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+