Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:47

Զարուհի Բաթոյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեին և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Ուզում եմ վստահեցնել, որ մեզ համար շատ կարևոր է համագործակցությունն ու ձեր ներգրավվածությունը տարբեր ծրագրերում՝ հատկապես այն հեռավոր համայնքներում, որտեղ աշխատում եք և այն խմբերի համար, որոնց ուղղված են ձեր ծրագրերը։ Նրանք ամենախոցելի, ամենաշատ պաշտպանության ու աջակցության կարիք ունեցող խմբերն են: Սոցիալական պաշտպանության ոլորտում, հավանաբար, ավելի շատ ձեզ դիտարկել են որպես տարեցների հիմնահարցերով զբաղվող գործընկեր, բայց այսուհետ համագործակցությունը կդիտարկենք ավելի լայն շրջանակում»,-նշել է նախարարը։

Զարուհի Բաթոյանը արժևորել է կազմակերպության գործունեությունը Հայաստանում՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աջակցել են։ Նախարարը վստահեցրել է, որ ստեղծված գործընկերային կապն ամուր է՝ պատրաստակամություն հայտնելով հետագա արդյունավետ համագործացության և ծրագրերի ընդլայնման համար։

Ինչպես նշում է աղբյուրը, «Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թվականից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+