Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացմանը: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի ծառայությունը:
Այն բեմադրվել է Քեն Քիզիի ստեղծագործության հիման վրա: Բեմադրության հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
««Թռիչք կկվի բնի վրայով», նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 6-ին և 13-ին, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում»,-գրել է Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







