Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







