Արցախի Հանրապետության Քաշաթաղի ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 2-ին՝ 26 տարի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Քաշաթաղի ծնունդը» վերնագրով գրառում է կատարել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:
«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ միայն մեր շրջանի, այլև ամբողջ Հայաստան հայրենիքի ու նրա Արցախ աշխարհի համար է այսօրը պատմական։ 1993 թ․ դեկտեմբերի 2-ին՝ 26 տարի առաջ, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունն ընդունել է որոշում Քաշաթաղի վարչական շրջանի ստեղծման մասին, որի հարավային հատվածն ազատագրվել էր ընդամենը 1 ամիս առաջ։
Այսպես, մեր շրջանը ծնվեց պատերազմի բոցերի մեջ, պատերազմի օրերին և մարմնավորեց պատերազմի ամենաթանկ ձեռքբերումը՝ պատմականորեն հայկական հողերի ազատագրումը դարավոր անտերությունից։
«Ուժեղ Քաշաթաղ» դարձույթը, որ արդեն դուրս է եկել սոսկ իմ հանրագրերի միջից և ապրում է ինքնուրույն կյանքով, պատահական չէ ընտրված․ Քաշաթաղում են կենտրոնացած ամբողջ Հայաստանի և հայության զոհողության, մաքառումի և հաղթանակի պտուղները»,- մասնավորապես գրել է Ստեփան Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հայերին, նամանավանդ քաշաթաղցիներին՝ հայրենական տարածքների վերահայացման գործում իրենց անձնական ներդրման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







