The Guardian-ը գրում է, որ վերջին շրջանում հետազոտողների ուշադրության կենտրոնում է քաղցր խմիչքների կանոնավոր օգտագործման և հիվանդությունների զարգացման հավանականությունների բացահայտումը։ Սննդի նման հետազոտություններից մեկը անց է կացվել վերջերս Ֆրանսիայում, որին մասնակցություն են ունեցել մոտ 101 257 առողջ մեծահասակ:
Ուսումնասիրությունները պարզել են, որ կոնկրետ կապ կա շաքարի օգտագործման և քաղցկեղի զարգացման միջև։ Հետազոտողները այն կարծիքի են, որ մրգային հյութերը նույն հավանականությամբ առաջացնում են քաղցկեղ ինչպես կոլան և այլ գազավորված ըմպելիքները։ Սակայն նրանք հավելում են, որ մրգային հյութերը ավելի նախապատվելի տարբերակ են, քանզի պարունակում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ և բջջանյութ։
Դոկտոր Մաթիլդա Թուվիեն, ով ղեկավարել է վերոնշյալ հետազոտությունը, նշել է, որ գաղափարը ոչ թե տվյալ սննդամթերքից հրաժարումն է, այլ պարզապես կիրառման հավասարակշռումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







