Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:48

Հովհաննես Դիլանյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ուշադրություն դարձնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծաված իրավիճակին

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հովհաննես Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան-ուրոլոգ Վարուժան Շահսուվարյանի հրաժարականի մասին։

Ըստ Հովհաննես Դիլանյանի գրառման՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկ օր առաջ աշխատանից հեռացրել է ՈՒԱԿ-ի տնօրեն Արմեն Տանանյանին՝ կենտրոնում իրականացված մի շարք ստուգումներից հետո, երբ ստուգումներից հետո կենտրոնում որևէ խախտում չի հայտնաբերվել։ Արմեն Տանանյանին աշխատանքից հեռացնելու համար որևէ հիմնավորում չի տրվել նախարարության կողմից։ Կենտրոնի տնօրենի՝ աշխատանքից հեռացվելուց հետո, աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ՈՒԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան-ուրոլոգ Վարուժան Շահսուվարյանը։

«Ո՛չ Արմեն Տանանյանը, ո՛չ Վարուժան Շահսուվարյանն առանց աշխատանքի չեն մնա։ Բայց ի՞նչ է լինելու Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի հետ»,- ասված է Հովհաննես Դլիանյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հովհաննես Դիլանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հետևողական լինել Առողջապահության նախարարության ու նախարար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականության նկատմամբ և չեղարկել իր մասնակցությունը Ուրոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան համաժողովին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս անդրադարձել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծված իրավիճակին և իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ-Ի և Վարան Արմենիա ՓԲԸ-ի համագործակցությանը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից կենտրոնի վերաբերյալ բողոքների, ինչպես նաև Տանանյանի՝ օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելու հիման վրա և կայացված որոշումն իրավաչափ է ու տեղին:

«Կենտրոնը կզարգանա շատ ավելի արագ տեմպերով, քան մինչ այս պահն է եղել: Այս տարի մեր կողմից ավելացվել է կենտրոնի ֆինանսավորումը, կազմակերպչական մի շարք այլ հարցեր նույնպես կբարելավվեն»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ ՈւԱԿ-ը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում եղել է և կմնա կարևորագույն նշանակություն ունեցող կենտրոն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+