Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:49

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 31-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլուն նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Դեսպանը վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար, և ընդգծել, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել. «Վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները»:

Նշենք, որ Չինաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված նոր կորոնավիրուսներով (2019-nCoV): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` (30.01.2020թ.) Չինաստանում արձանագրվել է 12167 կասկածելի, 7736 հաստատված դեպք` 170 մահվան ելքով: Չինաստանի մի շարք քաղաքների նկատմամբ սահմանված կարանտինը դեռևս շարունակվում է:

Բացի Չինաստանից` դեպքեր են արձանագրվել նաև այլ երկրներում, այդ թվում եվրոպական տարածաշրջանի: Աշխարհում, ըստ ԱՀԿ հայտարարության, գրանցվել է 7818 հաստատված դեպք:

Հունվարի 31-ի դրությամբ ԱՀԿ-ն հայտարարել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»:

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1֊ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունը, գործընթացում ներգրավվել են նաև առողջապահության նախարարության մասնագետները: Ժամանող ուղևորները ջերմաչափվում են, վերջիններիս նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ 14 օրյա ժամկետով: Այս օրերի ընթացքում ժամանողների շրջանում ձեռնարկված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ջերմող հիվանդներ՝ հաշվի առնելով նրանց համաճարակաբանական վերհուշը մեկուսացվել են և կազմակերպվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Արդյունքում` հաստատվել են միայն սուր շնչառական և այլ վարակների հարուցիչներ:

Նշենք, որ ժամանողների նկատմամբ, եթե նրանք ժամանման պահին չունեն առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ջերմություն, ապա հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ սահմանափակող որևէ միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն չկա:

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+