Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:48

ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախաձեռնել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ՝ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, նախաձեռնել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։ Այս մասին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջից։

Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել ֆեյսբուքյան էջերում։

Նախաձեռնությանը միացել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի պետական կամերային թատրոնների դերասանները, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Վաստակավոր կոլեկտիվ ‹‹Հայաստանի պարարվեստի բարեկամություն›› պետական անսամբլը, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամները, բժիշկներ, երգիչներ, երգահաններ, դիզայներներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, ուսանողներ, հարյուրավոր քաղաքացիներ։

Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ։

Նշենք, որ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է անվճար բուժում, դեղորայք, վիրահատական միջամտություններ, օրական չորսանգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը 300-ն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+