Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 01:25

Բոլոր թեկնածուների համար նախընտրական պայմանները հավասար չեն․ Ռուսլան Իսրայելյան

Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով պարզել Արցախի ներքաղաքական իրավիճակը և թեկնածուների տեսլականն Արցախի ապագայի մասին: Այս անգամ մեր զրուցակիցը ԱՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռուսլան Իսրայելյանն է:

— Պարոն Իսրայելյան, Դուք ևս արձագանքել եք ՀՀ վարչապետի կոչին՝ ներկայացնելով Ձեր տեսակետըԱրցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ: Որպես նախագահի թեկնածու, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախյան հիմնահարցի լուծումը:

-Բազմիցս տարբեր առիթներով բարձրաձայնել եմ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իմ տեսակետը: Որպես Արցախի քաղաքացի, անհնարին եմ համարում որևէ տարածքային զիջում, խաղաղապահ ուժերի տեղակայում: Մեր բանակն ամենահզոր խաղաղապահ ուժն է: Զիջելու ոչ մի տարածք չունենք, քանի որ այդ տարածքներն Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում ենք ազատագրել:

ՀՀ վարչապետի կոչը երևի քաղաքական ենթատեքստ ուներ, բայց Արցախի հարցում ես քաղաքական ենթատեքստ չեմ ուզում օգտագործել: Ես իմ քարոզարշավի ժամանակ ներկայացնելու եմ Արցախյան հարցի լուծման իմ տեսակետը, ծրագրերը: Եթե Արցախի ժողովուրդն իր քվեն ինձ տա, կնշանակի, որ ընդունում է իմ տեսակետն այդ հարցում:

-Դուք «Ազատ հայրենիք» կուսակցության, նրա խորհրդարանական խմբակցության անդամ էիք: Արդյո՞ք հնարավոր համարում եք համագործակցությունը «Ազատ հայրենիք»-ի կամ այլ կուսակցությունների հետ:

-Իհարկե, ոչ: Եթե ես «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելու մտադրություն ունենայի, այդ կուսակցությունից դուրս չէի գա: Ես «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս եմ եկել զուտ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այդ կուսակցություն մտել եմ 2010թ.՝ իմ պատկերացրած երկիրը կառուցելու համար: Երբ հասկացել եմ, որ այդ կուսակցության հետ ճանապարահ չեմ կարող անցնել, դուրս եմ եկել: «Ազատ հայրենիք» կուսակցությունում ունեմ ընկերներ, որոնց հետ ժամանակին աշխատել եմ, բայց այդ կուսակցության կողմից տարվող քաղաքականությունը, աշխատելաոճն ինձ համար անընդունելի է: Այն մարդ-կուսակցություն է, չնայած ինչպես իրենք են ներկայացնում հազարավոր անդամներ ունեն: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն առանց կուսակցության խորհրդի, ԱՀ ԱԺ խմբակցության հետ հարցը քննարկելու պետնախարարի պաշտոնից հրաժարական է տվել: (Խոսքը Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մասին է, ով 2018-ի հունիսին հրաժարական էր տվել պետնախարարի պաշտոնից(Խմբ․))։ Հենց այդ էր կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու հիմնական պատճառը:

Այլ կուսակցությունների հետ համագործակցության առումով ոչինչ բացառված չէ: Այսօր դաշտում առկա են մեծ քանակությամբ կուսակցություններ, որն ինձ համար ընդունելի չէ, որովհետև դրանց մի մասն արհեստական է: Այսօր վաղ է խոսել որևէ մեկի հետ դաշինք կազմելու մասին: Տարբեր կուսակցություններից դիմել են այդ հարցով, բայց այս պահի դրությամբ ընդհանուր հայտարարի չենք եկել:

Ես կարող եմ բանակցել կամ դաշինք կազմել այն կուսակցությունների հետ, որոնք բացառում են նախկին իշխանությունների վերադարձը՝ անկախ, թե ում դեմքով են փորձում վերարտադրվել:

-Վերջերս հասարակական քննարկման առարկա էր դարձել փոքր ՀԷԿ-երի խնդիրը, արդյո՞ք այդ խնդիրը առաջնային լուծման ենթակա եք համարում:

-Բնապահպանական խնդիրների լուծումը միշտ արդիական է եղել: Երբ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել էր հէկաշինության գործընթացը, ես ողջունել եմ: Դրանով ստեղծվում են այլընըտրանքային էներգետիկ ռեսուրսներ, էներգետիկ անվտանգություն ենք ապահովում: Գաղափարը ողջունելի էր, բայց ես դեռ այն ժամանակ եմ զգուշացրել բնապահպանական հնարավոր խնդիրների մասին: Մենք մեր բնությամբ ենք հարուստ: Դրա համար իմ աջակցությունն եմ հայտնել փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ հացադուլ հայտարարածներին՝ մի պայմանով, որ հարցը չքաղաքականացվի: Պետք է դադարեցվի նոր կառուցվող ՀԷԿ-երի շինարարությունը, ստեղծվի անաչառ պրոֆեսիոնալ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի բնապահպանական նորմերին համապատասխանությունը:

-Ընտրությունների նախօրեին ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, արդյոք բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար են:

-Բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ չկան, որովհետև որոշ թեկնածուներ արդեն մեկ տարի տարբեր ձևակերպումներով՝ կուսակցաշինություն, ծրագրերի ներկայացում, քարոզարշավ են իրականացնում: Դա ինքնին խոսում է նրա մասին, որ հավասար պայմաներ չկան: Օգտագործվում են ադմինիստրատիվ ռեսուրսներ: Ինձ համար շատ զարմանալի է ՀՀ իշխանությունների թողտվությունը, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են Արցախում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ, բայց իրականում հանդիպել է Բակո Սահակյանի «սրտի թեկնածուների» հետ:

Ես արդեն որպես ԱՀ նախագահի թեկնածու՝ հայտ եմ ներկայացրել ԿԸՀ: Արցախում մեծ թվով չկողմնորոշված մարդիկ կան, որոնց հետ էլ աշխատելու եմ:

Բայց ուզում եմ շեշտել, որ մենք ժողովրդավարության անվան տակ լուրջ սխալներ ենք անում: Ի՞նչ է նշանակում Արցախում 30 կուսակցություն կամ այսքան նախագահի թեկնածուներ: Այս իրավիճակը համարում եմ գործող իշխանությունների թերություններից մեկը, որը ժամանակին նման հարցերն այնպես չի կարգավորել, որ այսօր իրական պայքար ունենանք:

Նշենք, որ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս Մայիլյանի, Քրիստին Բալայանի և Աշոտ Ղուլյանի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+