Ռուսաստանի մի շարք քաղաքներում նախատեսված «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունները չեն կայանա պետական արգելքի պատճառով, հայտնել է Genetic Production ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։
«Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունը հավելել է, որ ֆիլմի ստեղծագործական թիմը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմը հանդիսատեսին հասցնելու համար։
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին պատմող կենսագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին՝ նրա ծննդյան օրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







